Հենրիխ Մխիթարյանը՝ 2017թ-ի խորհրդանշական հավաքականի թեկնածուների թվում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում վաղը կավարտվի 2017թ. եվրոպական լիգաների տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությունը: 15 թեկնածու կիսապաշտպանների թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը:
Թեկնածուների ցուցակում կան նաև ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի, իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի և Անտոնիո Վալենսիայի անունները:
Տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկված կլինեն երկու հարձակվող, չորսական կիսապաշտպան և պաշտպան ու դարպասապահ: