Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, հիմա էլ ԱԳ նախարարի խորհրդականի կարգավիճակ չունի. Բալայան
Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում, որը հերքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտնելով, որ Թաթուլյանն այլեւս նման կարգավիճակ չունի: «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի»,- մեր հարցին ի պատասխան ասաց Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանն անցյալ տարվա մայիսին ձերբակալվել էր Չեխիայում, որի մոտ հայտնաբերվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր:
Մանրամասները՝ այստեղ: