Twitter-ում Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել. Արծրուն Հովհաննիսյան
Twitter-ում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել, որի մասին ահազանգում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարգելիներս կա նման կեղծ էջ, պետք է ամեն ինչ անել, որ այս էջը փակվի»,- գրել է Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում ու տեղադրել Պնախարարի կեղծ էջի հղումը:
Ամենայն հավանականությամբ, էջ բացվել է բոլորովին վերջերս, քանի որ այնտեղ տեղադրված է մի քանի լուսանկարներ՝ Վիգեն Սարգսյանի գործնական և ընտանեկան պահոցից: