Առանց սրտի աղջիկը. Բժիշկները 15 ժամ պայքարել են երկվորյան-պարազիտին երեխայի մարմնից անջատելու համար (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բժիշկները հաջողությամբ անցկացրել են 15 ժամյա վիրահատություն՝ փրկելով փոքրիկի կյանքը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Աղջիկը՝ Ֆարահը և տղան՝ Խանը, ծնվել են հոկտեմբերին՝ Պաղեստինում, նրանք միմյանց են միացած եղել մարմնի ստորին վերջույթներով և որովայնով: Սակայն տղան լիովին ձևավորված երեխա է եղել, իսկ աղջկա մոտ սիրտը և թոքերը բացակայում էին:
Վիրահատության ընթացքում բժիշկները նախ առանձնացրել են երեխայի ներքին օրգանները, հետո նոր միայն ամբոջությամբ բաժանել են:
Սիամական երկվորյակները Պաղեստինից Սաուդյան Արաբիա են տեղափոխվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հրամանով: Վիրահատությունը տեղի է ունեցել մանկական հիվանդանոցում: