Մահվան ելքով ավտովթար Մեղրի-Երևան ճանապարհին
«ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունվարի 8-ին Մեղրի-Երևան ճանապարհի 337-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 60-70 տարեկան տղամարդու, որից հետո փորձել է օգնություն ցույց տալ, սակայն վերջինս տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: