Քենդալ Ջենների դեմքի բշտերը ծաղրի ալիք են բարձրացրել համացանցում (լուսանկարներ)
Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են մեր ժամանակների ամենահայտնի մոդել Քենդալ Ջեններին իր «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության նկարների համար:
Ծաղրողները ջանքեր չէին խնայել Քենդալլի դեմքի խնդիների մասին հումորներ անելու համար:
Արդյունքում աղջիկը ոչ միայն չի ընկճվել‚ այլ արժանի հակահարված է տվել իրեն վարկաբեկողներին՝ ռեթվիթելով իր երկրպագուներից մեկի թվիթը‚ որտեղ գրված է.
«Օքեյ‚ բայց Քենդալ Ջենները‚ լուսանկարներում նույնիսկ ցուցադրելով իր դեմքի ակնեն‚ հիանալի տեսք ունի: Հենց այսպես պետք է իրեն պահի յուրաքանչյուր աղջիկ»: