Nissan Teana-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա վիրավոր.
Երեկ՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 58-ամյա Մամբրե Աթաբեկյանը իր վարած Nissan Teana մակնիշի 34 MA 062 համարանիշի ավտոմեքենայով Լոռի -Բերդ –Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 58-ամյա Սուսաննա Աթաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: