Պատմության մեջ այս օրը. հունվարի 9
1788 թ. – Կոնեկտիկուտը դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։
1792 թ. – Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թթ. ռուս-թուրքական պատերազմը։
1908 թ. – ծնվել է Սիմոնա դը Բովուարը, ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի (մահ. 1986 թ.)։
1924 թ. - ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։
1945 թ. - ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։
1950 թ. - ծնվել է Սամվել Խալաթյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
1955 թ. - ծնվել է Հարություն Խաչատրյանը, հայ ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն։
1996 թ. – ռուս - չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում գերի վերցրեցին մոտ 3700 բնակչի։
2005 թ. – մահացել է Սերգեյ Աղաջանյանը, հայ նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր, (ծն. 1929 թ.)։
2007 թ. – Էփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը։
Կա