Լիբիայի ափին միգրանտների նավ է խորտակվել. կա 60-ից ավելի զոհ
Լիբիայի ափերի մոտ հունվարի 6-ին միգրանտներով նավը խորտակվել է: Զոհվել են առնվազն 64 մարդ‚ հայտնում է Reuters-ը:
Առաջին հաղորդագրությունների համաձայն զոհերի թիվը 8-ն էին: Իտալիայի ափամերձ հսկողությանը հաջողվել է փրկել 86 հոգու:
Փրկված փախստականների խոսքերով խորտակված նավի վրա առնվազն 150 մարդ է եղել: