Հրդեհ Քարինջ գյուղում. Այրվել է բնակելի տուն
Հունվարի 9-ին, ժամը 03:35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Քարինջ գյուղում այրվում է բնակելի տներից մեկի տանիքը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի 4-րդ փողոցի թիվ 2/2 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին, մարվել՝ 06:49-ին:
Այրվել է Զ. Հ.-ին պատկանող տունը՝ գույքով (մոտ 80 քմ):