Ամանորի գիշերը հեռուստադիտողների 90 տոկոսը դիտել է նախագահի ուղերձը
Ողջ Հայաստանի տարածքում հեռուստադիտողների 90 տոկոսը 2017 թվականը ճանապարհել է դիտելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը:
Ըստ վիճակագրության, նախագահի տարեմուտի ուղերձները միշտ էլ բարձր դիտողականություն են ունենում, սակայն այս տարվա ցուցանիշը ռեկորդային է: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի պատրաստած ռեպորտաժից:
Տոնական օրերին հայաստանյան հեռուստաընկերությունների շարքում ամենաբարձր ռեյտինգն ունեցել է «Արմենիա» TV-ն: