«Ճվճըվ Արոյի» որդու մասնակցությամբ ավտովթարից վիրավորված երկրորդ ոստիկանը ևս մահացավ
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը:
Քիչ առաջ մահացել է նաև նույն ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, ստացել էլ գլխի սալջարդ, պարանոցի ողի, թոքի, կոնքի և ազդրի կոտրվածք:
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել «Ճվճըվ Արոյի» որդու մասնակցությամբ, ով արդեն ձերբակալվել է: