«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Երևանի վարկանիշը
«Fitch» գործակալությունը վերանայել է Երևանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի հեռանկարները և այն կայունից փոփոխել դրականի ու հաստատել «B +» մակարդակում:
Արտարժույթի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «B» մակարդակում: Երևանի համար նախատեսված հաջորդ ստուգման ամսաթիվը կորոշվի 2018 թվականի դեկտեմբերին, երբ «Fitch»-ը կհրապարակի 2018-ի վարկանիշի ամփոփման օրացույցը: