ՄԻԵԴ-ը հունվարի 11-ին կհրապարակի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցով վճիռն ընդդեմ Հայաստանի
Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով դատավճիռը: Այդ մասին հայտնել է ՄԻԵԴ-ի կայքը:
Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, կալանքի տակ պահելու հանգամանքին:
Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և կալանավորվել: Դատարանը կայացրել է նրան կալանավորելու մասին որոշում հանցանքի ծանրության և իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա:
Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է համանման հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին մինչև սեպտեմբերին նրա ազատ արձակվելը՝ հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ: