Հրդեհ Լոռու մարզում. Ամբողջությամբ այրվել է կոշիկի արհեստանոցը
Հունվարի 8-ին, ժամը 09:58-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեի մոտակայքում այրվում է կոշիկի արհեստանոց:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 118ա հասցեում գործող Ռ. Մ.-ի վարձակալած կոշիկի արհեստանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:12-ին, մարվել՝ 10:34-ին:
Ամբողջությամբ այրվել է կոշիկի արհեստանոցը՝ գույքով (մոտ 10 քմ):