Վարդերով լի մի ամբողջ բեռնատար՝ Օլգա Բուզովային համար (լուսանկար)
Դմիտրի Տարասովի հետ ամուսնալուծությունից հետո հաղորդավարուհի Օլգա Բուզովան կենտրոնացել է կարիերայի վրա: «Дом 2» ռեալիթի շոուի հաղորդավարուհին վերջերս հայտարարել էր, որ ֆուտբոլիստի հետ ամուսնալուծությունից հետո ինտիմ կյանք չի ունեցել: Այս մասին գրում է Starhit-ը:
Օլգային այժմ սիրահետում է մի հարուստ գործարար: Տղամարդու անունը Միխայիլ է, նա 35 տարեկան է և խոշոր ֆինանսական ընկերության սեփականատեր: Առաջին քայլը խորհրդավոր երկրպագուն արել էր 2017 թվականին:
«Մեր գրասենյակ զանգահարեց մի մարդ և ներկայացավ որպես գործարարի օգնական: Նա հայտնեց, որ պետք է ծաղիկներ փոխանցի Օլգային: Մենք շատ բան ենք տեսել, սական վարդերով լի մի ամբողջ բեռնատար՝ երբեք», - պատմել է երգչուհու PR գործակալը:
Բուզովային ընդանուր առմամբ 3,3 հազար վարդ էին բերել, ինչից հետո գործարարը կնոջը ժամադրության է հրավիրել: Օլգան արդեն համաձայնել է: