«Ոսկե Գլոբուս 2018-ի» հայտնիներից մի քանիսը ֆեմինիստ ակտիվիստների ուղեկցությամբ էին ներկա գտնվել (լուսանկարներ)
Հայտնի է‚ որ «Ոսկե Գլոբուս»-ի 75-րդ մրցանակաբաշխության անդամների զգեստների գույնը սևն էր‚ ինչը հանդես է եկել որպես լուռ բողոք՝ սեռական ոտնձգություններին:
Սա հատկապես կապված է կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտայնի կողմից դերասանուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների‚ «անկողնու միջոցով» հաջողություններ ապահովելու և սպառնալիքների մասին սկանդալային բացահայտումների հետ‚ ինչին հաջորդեցին մի շարք այլ կինոաշխարհի ներկայացուցիչների հանդեպ մեղադրանքները‚ ինչպես դերասան Քեվին Սպեյսիի:
Մրցանակաբաշխությանը մի քանի հայտնիներ հանդես են եկել սեռական ճնշմանը և ոտնձգություններին‚ գենդերային անհավասարության դեմ կոչերով‚ հայտնում է Spletnik.ru-ն:
Նրանցից յուրաքանչյուրը իրենց որպես ուղեկից հրավիրել էին ֆեմինիստ ակտիվիստներին:
Էմմա Ուոթսոն
թենիսիստուհի Բիլլի Ջին Քինգ և Էմմա Սթոուն
Միշել Ուիլյամս
Մերիլ Սթրիփը (ում մեղադրում էին Վայնշթայնի մասին լռելու մեջ)
Լորա Դերն
Շեյլի Վուդլի
Սյուզեն Սարանդոն
Էմի Փոլեր