Ասադի բանակը ճեղքել է ահաբեկիչների շրջափակումը Դամասկոսում
Սիրիական բանակը Դամասկոսի հարավում գտնվող ահաբեկչական ռազմական բազաներից մեկի պաշտպանական օղակը կոտրել է: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Հարասթա քաղաքի մոտ գտնվող ահաբեկիչների դեմ կռիվներում իշխանական զորքերը ռուսական ավիացիայի օգնությունն են ստացել:
Բլոկադայի ճեղքման արդյունքում ազատագրվել են առնվազն 200 շրջափակված զինվորներ: