Ողբերգական ավտովթար Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ը տեղափոխվել է Նաիրի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան: