Դանակահարություն Վայոց ձորում
Վայոց ձորում այսօր՝ հունվարի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարության հետևանքով 2 տղամարդ է տուժել: Նրանցից մեկը տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն, վիճակը ծանր է: Մյուսի վիճակը բավարար է գնահատվում:
Նախնական տեղեկություններով՝ տուժածներից մեկը Շատին համայնքի, մյուսը՝ Քարագլխի բնակիչ է:
Սկսված վիճաբանության պատճառը, ըստ լուրերի, 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են: