Սիդնեյում գրանցվել է վերջին 80 տարում ամենաբարձր ջերմաստիճանը
Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունը Սիդնեյում գրանցել է 47 աստիճան շոգ, ինչը հանդիսանում է վերջին մոտ 80 տարում ամենաբարձր ջերմաստիճանը։ Այս մասին հաղորդվում է Նոր Հարավային Ուելս նահանգի օդերևութաբանական բյուրոյի թվիթերյան էջում։
Վերջին անգամ նման ջերմաստիճան Սիդնեյում հաստատվել էր 1939 թվականին։