Ես 4 ձեռք չունեմ, որ հասցնեի հետևել սրճարանին և 5-ամյա աղջկաս, և պարզապես սպանեցի նրան (լուսանկարներ)
ԶԼՄ-ները հրապարակել են կադրեր, թե ինչպես է Օհայոյի բնակչուհին սառնասրտորեն խոստովանում, որ սպանել է իր 5-ամյա դստերը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «People»-ին:
Իր հանցանքը Մին Մին Չենը պարզաբանել է նրանով, որ նա պարզապես չէր հասցնում հետևել ընտանեկան սրճարանի աշխատանքին և միաժամանակ նաև երեխային:
Փոքրիկ Էշլիի մարմինը հայտնաբերվել էր նախորդ տարվա հունվարին: Այն թաքցված էր ռեստորանում, որը պատկանում էր Մինին և նրա ամուսնուն: Երբ քննիչները փորձել են պարզել, թե ինչ է պատահել երեխային, կինը ոչ մի զգացմունք չի արտահայտել: Սակայն հոգեբանները կարողացել են խոսեցնել նրան և նա ասել է. «Ես պարզապես սպանեցի նրան, և նա մահացավ»:
«Ես պետք է հոգ տանեի ողջ ռեստորանի մասին, սակայն երկու ձեռք ունեմ, չորս ձեռք չունեմ: Ես չէի ցանկանում դա անել Էշլիի հետ, սակայն երբեմն դու արդեն չես կարողանում կառավարել ինքդ քեզ»,- ասել է նա:
Նրան դատապարտել են 22 տարվա ազատազրկման: