Առաջին «թռչող ավտոմեքենան» ՌԴ-ում կլինի 2021թ-ին
Ռուսական «թռչող ավտոմեքենայի» ստեղծման աշխատանքները կարող են ավարտվել արդեն երեք տարի անց: Այս մասին գրում է Lif.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» լրատվական գործակալությանը:
Համենայն դեպս, այսպիսի ժամկետներ է ներկայացրել գործակալությանը «Промсервис» արտադրող ընկերության ղեկավար Յուրի Բաժենովը:
Իրականում նախագիծն իրենից ներկայացնում է ավելի շատ ինքնաթիռ, քան ավտոմեքենա: Խոսքը վերաբերում է ունիկալ տրանսպորտային միջոցի, որը կարող է գերկարճ վերելքներ և վայրէջքներ անել բեռներ տեղափոխելու համար:
Սարքը կկառավարվի ինչպես ձեռքով, այնպես էլ առանց վարորդի ռեժիմով՝ գետնից: Անվանել են «թռչող ավտոմեքենա» պարզ կառավարման համակարգի և հասանելիության համար: