Քաղցկեղից մահացել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Գալլը
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Ֆրանց Գալլը մահացել է այսօր առավոտյան կյանքի 71-րդ տարում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «France Info»-ին:
Հաղորդվում է, որ հայտնի երգչուհու մահվան պատճառ է դարձել քաղցկեղը: Դեկտեմբերի կեսին Գալին հոսպիտալացվել էր Փարիզի մոտակայքում գտնվող հիվանդանոցներից մեկում:
Իր էստրադային կարիերան երգչուհին սկսել էր, երբ դեռևս չափահաս չէր:
1965 թվականին նուրբ շիկահերը ներկայացրեց Լյուքսեմբուրգը «Եվրատեսիլ» երգի մրցույթում «Poupee de cire, poupee de son» երգով և հաղթեց մրցույթում: