Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ո՞ւր եք հասնելու. Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Եկեղեցու Խաչի քավոր լինելու և շապիկ հագնելու մասին «քննադատություններին» ու քննարկումներին է անդրադարձել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ո՞ւր եք հասնելու։ Արժեքներ ու ամրություններ կան, որոնց վրա ինքներդ եք նստած, թեկուզ և չեք գիտակցում դա»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանն ու ավելացրել. «Իսկ հակառակ կողմում տեսե՞լ եք քանի հարյուր հազարներ ու միլիոններ են:
Մի անգամ շփվե՞լ եք կռված տղերքի հետ այս հարցում: Տեսե՞լ եք մարդիկ ինչ կապ են զգում, ինչպե՞ս են հավատում, ի՞նչ են սարքում դիրքերում, կամովին, ոչ մեկ չի ստիպում։ Տեսե՞լ եք դիրքերում ինչ են կարդում տարբեր գրքերի ու թերթերի մեջ»: