Առաջին ալիքը Հունվարի 6-ի օրով «Հարի Փոթեր» է ցույց տալիս. Ազգը տոնում է Աստուծո Որդուն, իսկ նրանք ֆիլմ են ցուցադրում կախարդության ու անաստվածության մասին
Առաջին ալիքը Հունվարի 6-ի օրով «Հարի Փոթեր» է ցույց տալիս: Ազգը տոնում է Աստուծո Որդուն իսկ նրանք ֆիլմ են ցուցադրում կախարդության ու անաստվածության մասին: Հետո էլ «Մեր Բակ՝», ֆիլմ որով ռաբիսը խոսելը և դրանով զվարճանալը դարձավ մեր կյանքի մի մասը: Ամոթ է: Առաջի Քրիստոնյա ժողովուրդը չունի՞ մի ավելի լավ բան քան կախարդանքն ու անաստվածությունը: Ժողովու՛րդ եթե մենք անտարբեր լինենք նման բաների նկատմամբ ու լուռ մնանք ապա սա ավելի կշատանա:
Եթե դուք էլ դեմ էք նման բաներին խնդրում եմ տարածեք սա, գրեք կոմենտների բաժում «չեմ ընդունում կախարդանքը, հավատում եմ Քրիստոսին», և հուսով եմ որ մի գուցե այնքան տարածվի, որ Հ1-ի որոշում-կայացնողներին հասնի, որ իրենք էլ անդրադառնան: Մի գուցե չգիտեն ինչ են անում, որ Հունվարի մեկից գրեթե ամեն օր «Հարի Փոթեր» են ցույց տալիս: - Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ:
«Եւ լույսը խավարի մէջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1:5):
Արմեն Հարեյան. Ֆեյսբուք: