«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» մեկ տարում 90 միլիոնից ավել դրամի նվիրաբերություն է ստացել
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» ստացված տեղեկությունների համաձայն ներկայացնում ենք 2017թ-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակը՝ ըստ երկրների: Առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Հայաստանից և Ֆրանսիայից (համապատասխանաբար՝ 70,913,349 ՀՀ դրամ և 7,279,500 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Կիպրոսը (4,810,000 ՀՀ դրամ):
Ընդհանուր առմամբ հիմնադրամին կատարվել է 90,827,972 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն: