Կանադայում երկու ինքնաթիռ իրար են բախվել և հրդեհվել (տեսանյութ)
Տորոնտոյի Լեսթեր Պիրսոնի օդանավակայանում երկու ինքնաթիռ բախվել են իրար: Այս մասին թվիթթերյան էջում հաղորդել է «WestJet» ավիաընկերությունը: Դեպքի տեսագրությունը հայտնվել է «Hue» Telegram-յան ալիքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ավիաընկերության «Boeing 737-800»-ը չվերթով ժամանել էր Կանկունից: Ինքնաթիռում 168 մարդ կար: Այն բախվել է «Sunwing» ավիաընկերության ինքնաթիռին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ուղևորներին և անձնակազմին հասցրել են տարհանել, ոչ ոք չի տուժել: «CNN»-ը նշում է, որ «Sunwing»-ի ինքնաթիռում մարդ չի եղել:
Այլ չվերթեր ստիպված են եղել հետաձգել: