Ինչու է մարտունակ բանակ ստեղծել փորձող մարդը մի եկեղեցու խաչը վերցնում, որը պահանջում է երկրորդ թուշը դեմ տալ
Չէ, ես էլ իհարկե չեմ հասկանում, ինչու է, մարտունակ բանակ ստեղծել փորձող մարդը, մի եկեղեցու խաչը վերցնում, որը պահանջում է երկրորդ թուշը դեմ տալ:
Գաղափարական առումով չեմ ընկալում, բայց մարտավարական առումով հասկանում եմ, որ ապագա վարչապետին եկեղեցու «դաբրոն» չի խանգարի:
Ակնհայտ է նաև, որ էդ նկարի վրա բոցվել փորձող մարդիկ հասկանում են սեփական սնանկությունը քաղաքական դաշտում ու ստիպված են Կարապետյանին պաշտպանելու մարտավարությունը սահմանափակել անորակ թրոլինգով: Ես դա որպես թրոլինգի սիրահար եմ ասում:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք