Արաբական 11 արքայազնի կալանավորել են
Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են ձերբակալել այն բանից հետո, երբ նրանք հավաքվել են Քասր ալ Հոքմ արքայական պալատում՝ ընդդիմանալու համար դաժան տնտեսական համակարգին, որը արդյունք է թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանագրով, գրում է Reuters-ը:
Հրամանգիրը ենթադրում էր, որ այլեսվս նրանք ինքնուրույն պիտի վճարեն կոմունալ ծախսերի համար՝ առանց պետական աջակցության: Բացի այդ՝ նրանք պատասխան էին պահանջում իրենց հարազատին մահապատժի ենթարկելու որոշման համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան վերափոխումներ է իրականացրել, որոնք նվազեցնում են սուբսիդիաները, ավելացված արժեքի հարկ են սահմանում և նվազացնում են թագավորական ընտանիքի անդամներին տրվող արտոնություները: