Ֆլորիդայում բնապահպանները հազարավոր ծովային կրիաների են փրկել (տեսանյութ)
Ֆլորիդայում ամերիկացի բնապահպանները փրկել են հազարավոր ծովային կրիաների, որոնք անոմալ ցրտերի պատճառով սառել են: Այս մասին գրում է НТВ-ն:
Ֆլորիդայում անոմալ ցրտերը հասել են ռեկորդային ցածր աստիճանի, ինչի արդյունքում կրիաների մարմնի ջերմաստիճանը այնքան է նվազել, որ նրանք դադարել են շարժվել:
Բոլոր փրկված սողունները տեղափոխվել են Պանամա քաղաք, որտեղ նրանք կմնան այնքան ժամանակ, մինչև Մեքսիկայի ծոցի ջրի ջերմաստիճանը կրկին բարձրանա: Այնուհետև նրանց հետ կտանեն և բաց կթողնեն իրենց հայրենի ջրերի մեջ: