Կոպենհագենում աշխարհի ամենաթանկ օղու շիշը դատարկ են հայտնաբերել (տեսանյութ)
Դանիացի կոլեկցիոներին պատկանող Կոպենհագենի սրճարանի պահեստից գողացված 1,3 միլիոն դոլար արժողությամբ օղու շիշը հայտնաբերվել է անվնաս։ Այս մասին գրում է Ntv.ru-ն:
Շշի սեփականատերը, սակայն, հայտնել է դանիական լրատվամիջոցներին, որ շիշը դատարկ է եղել։
«Ռուսսո Բալթ» օղու շիշը Կոպենհագենի սրճարաններից մեկի պահեստից գողացել էին չորեքշաբթի։ Բացառիկ խմիչքի շշի տիրոջ խոսքով՝ չարագործները պատրաստել են պահեստի բանալու կրկնօրինակը և ներս մտել՝ մնալով այնտեղ մի քանի րոպե միայն, այնտեղ պահպանվում է շուրջ 1,2 հազար հավաքածուի մաս կազմող խմիչքների շշեր։
Շիշը առանձնանում է նրանով, որ պատրաստված է ոսկուց և արծաթից, զարդարված է «Ռուսսո Բալթ» մրցավազքային մեքենայի նկարներով, իսկ օղին ֆիլտրվում է ադամանդե ֆիլտրի միջոցով։ Խցանին Ռուսական կայսրության գերբն է՝ զարդարված թանկարժեք քարերով։
«Շիշը անվնաս է եղել, այն կուսումնասիրվի»,-հայտնել է ոստիակնությունը։ «Ցավոք, այն դատարկ է եղել։ Այն հայտնաբերվել է շինարարական հրապարակում»,- Extra Bladet պարբերականին հայտնել է շշի սեփականատեր Բրիան Ինգեբերգը՝ չհստակեցնելով շշի հայտնաբերման մանրամասները։
Տերը կասկածում է, որ գողության ետևում կարող է սրճարանի նախկին աշխատակիցը լինել, քանի որ դուռը կոտրելու հետքեր չկան, իսկ պահեստ չարագործները, ամենայն հավանականությամբ, մտել են սրճարանի և չհրկիզվող պահարանի բանալիների կրկնօրինակների միջոցով։