Կատուն մտածում է, թե նա շուն է (տեսանյութ)
Այս կատվի անունը D-O-G է (անգլերեն՝ dog-շուն): Նրան վարժեցրել են, որպեսզի սովորեցնեն շներին՝ հարմարվել կատուներին և չհարձակվել նրանց վրա:
Կատուն մեծացել է շներով շրջապատված և տարբերություն չի զգում իր և այլ շների միջև: Նա կարծում է, թե շուն է:
Տեսանյութը հրապարակել է Animalkind Stories-ը՝ Ֆեյսբուքի էջի միջոցով: