Արսեն Վենգերը մրցավարների հասցեին հնչեցրած խոսքերի համար որակազրկվել է 3 խաղով
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որակազրկվել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից հետո մրցավարների հասցեին հնչեցրած խոսքերի և ոչ ֆուտբոլային պահվածքի համար:
Վենգերը տուգանվել է նաև 40 հազար ֆունտ սթերլինգով, հայտնում է EuroSport-ը:
66-ամյա ֆրանսիացին չի կարողանա օգնել իր թիմին «Նոթինգեմ Ֆորեստի», «Չելսիի» և «Բորնմուտի» հետ խաղերում: Նա միայն կկարողանա իր աջակցությունը ապահովել տրիբունաներից: