Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 2018 թվականին չի թանկանա
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ արձանագրության ստորագրմանը, ըստ որի Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը 2018 թվականին մնա անփոփոխ՝ 150 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Համապատասխան հրահանգը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: Նոյեմբերի վերջին արձանագրության ստորագրումը հաստատվել է Հայաստանի Հանրպետության կառավարության կողմից:
150 դոլար սակագինը (նախկին 165 դոլարի փոխարեն) սահմանվել էր 2016 թվականի ապրիլի 7-ին և հաստատվել էր հոկտեմբերին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ընթացքում:
Այլ հրամանագրով ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետագա գործունեության և բաժնետոմսերի գնման և վաճառքի պայմանների վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրությանը, որի համաձայն «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 80% -ից հասցվել է 100%-ի: