«Apple»-ը ռեկորդ է սահմանել՝ Նոր տարուն մոտ 1 միլիարդ դոլար աշխատելով
Դեկտեմբերի 25-ից սկսած՝ տոնական շաբաթվա ընթացքում «Apple»-ը վաճառել է 890 միլիոն դոլարի հավելված: Սա ռեկորդ է ընկերության համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով 9to50mac-ին:
Սուրբծննդյան ժամանակաշրջանում վաճառվել է 890 միլիոն դոլարի վճարովի հավելված, ընդ որում, միայն հունվարի մեկին «iPhone»-ների օգտատերերը դրանց վրա 300 միլիոն դոլար են ծախսել:
«Apple»-ի ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերը հայտնել է, որ ամբողջ 2017 թվականի ընթացքում ծրագրավորողները «iOS»-ով 26.5 միլիարդ դոլար են վաստակել, ինչը 30 տոկոսով շատ է, քան 2016 թվականին: 2008 թվականից սկսած՝ արտադրողները վաստակել են 86 միլիարդ դոլար:
«Մենք հիացած ենք, որ այդքան շատ օգտատերեր կարողացել են վայելել մեր հավելվածները»,- նշել է Շիլլերը: