Ավտովթար Լոռու մարզում. 34–ամյա վարորդը Ford Transit-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 34-ամյա Արթուր Նալբանդյանը Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհի Լոռի Բերդի սկզբնամասում իր վարած Ford Transit մակնիշի 84 TT 888 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ հերթափոխի պետ Կամո Չատինյանի գլխվորությամբ:
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Փրկարարներն ու ոստիկանները դարձի են բերել ավտոմեքենան: