Ավտովթար Վարդենիս-Երևան ավտոճանապարհին
Հունվարի 4-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԳԱԶ 3110» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-21 ՆԻՎԱ» 81 NA 800 պետհամարանիշի (վարորդ` 1987 թ. ծնված Ն. Բ.) և «ԳԱԶ 31» մակնիշի առանց պետհամարանիշների (վարորդ` 1984 թ. ծնված Ա. Գ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: