Գիտնականները նշել են, թե որն է բոլոր ժամանակների լավագույն դիետան
Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի գիտնականները մատնանշել են բոլոր ժամանակների լավագույն դիետան: Այս մասին գրում է Life.ru-ն:
DASH-դիետան 8-րդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել: Այն նպաստում է քաշի կորստին, մաքրում է ստամոքսը և կայունացնում արյան ճնշումը:
Դիետայի հիմնական պահանջն է մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել աղ պարունակող սննդամթերքից և այն փոխարինել նատրիումով հարուստ սնունդով:
Գիտնականները նշում են, որ բուսական դիետան DASH-դիետայի հետ զուգորդելով քաշը արդյունավետ նվազում է և 90% մարդկանց մոտ կայունացնում է արյան ճնշումը, եթե հավատարիմ են մնում և խստորեն պահպանում են դիետան:
Գիտնականները այս դիետան լավագույնն են ճանաչել 40 դիետաների մեջ: