Հայտնի է Մանչեսթեր Յունայթեդի՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ընտրել են դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին:
Երկրպագուները լավագույնն են ճանաչել «կարմիր սատանաների» անգլիացի կիսապաշտպան Ջեյսի Լինգարդին: Նա ստացել է ձայների 85 տոկոսը:
Լավագույն եռյակում են նաև հայտնվել իսպանացի ֆուտբոլիստ Խուան Մատան և Ֆիլ Ջոնսը:
Նշենք, որ մանչեսթերյան ակումբը վաղը Անգլիայի Գավաթի խաղարկությունում կմրցի «Դերբի Կաունտիի» հետ: