Հս. Կորեայի կողմից արձակված Hwasong-12 հրթիռն ընկել է բնակելի տարածքի վրա
Հյուսիսային Կորեայում 2017 թվականի ապրիլի 29-ին մեկնարկած բալիստիկ հրթիռի փորձարկումն ավարտվել է ավերիչ փլուզմամբ: Այս մասին հաղորդում է The Diplomat- ը` վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրին:
Hwasong-12 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բեկորներն ընկել են 237 հազար բնակչություն ունեցող Տոկշոն քաղաքի վրա, լուրջ վնաս հասցնելով տեղի արդյունաբերական ու գյուղատնտեսական օբյեկտներին:
Աղբյուրը նշում է, որ հրթիռը օդում մնացել է մոտ մեկ րոպե և հաղթահարել ոչ ավելի, քան 70 կմ:
Ենթադրվում է, որ զոհերի թիվը զգալի չի լինի, քանի որ հրթիռը ոչ աշխատանքային ժամերի ընթացքում է ընկել արդյունաբերական գոտու տարածքում: