600 հազար դրամ տուգանք` ապօրինի ծառեր հատելու համար
Լոռու մարզում ապօրինի ծառեր հատելու մեջ մեղադրվող Լևոն Զ.-ն տուգանվեց 600 հազար դրամով:
Ըստ մեղադրանքի՝ Լևոնը 2016թ. ապօրինի փայտանյութ ձեռք բերելու շարունակական դիտավորությամբ պարբերաբար գնացել է Մադան-Ջիլիզա գյուղերի ճամփեզր և ապօրինի հատել է տարբեր տեսակի ծառեր, ծառերի ճյուղեր, այնուհետև դրանք մասնատել է՝ պատրաստել վառելափայտ և տեղափոխել իր տուն: Այսպիսով, Լևոնը բուսական աշխարհին պատճառել է 514 հազար դրամի վնաս:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լևոնին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել տուգանքի 600 հազար դրամի չափով: