Պերուում անդունդը գլորված ավտոբուսի պատահարից զոհերի թիվը հասել է 51-ի (տեսանյութ)
Պերուում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 51 մարդու։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության թվիթերյան էջը։
Փրկարարական գործողությունների կենտրոնը հաղորդել է, որ Փասամայոյի շրջանում ժամը 15:09-ի (23:09 GMT) դրությամբ 51 դի են հայտնաբերվել: Դրոնի միջոցով իրականացվել է տարածքի քննությունը»,-նշված է նախարարության հայտարարության մեջ։
Մահացածների մնացորդները հայտնաբերելու համալիր գործողություն է ընթանում ավելի քան մեկ օր:
Հիշեցնենք՝ երեքշաբթի երեկոյան ուղևորատար ավտոբուսը, որում գտնվել են 57 մարդ, շրջվել էր և ընկել Պասամայո շրջանում գտնվող Պանամերիկյան ավտոմայրուղու հարյուր մետր բարձրություն ունեցող անդունդից: Վեց հոգի ողջ է մնացել, բայց հինգի վիճակը գնահատվում է ծանր կամ շատ ծանր:
Ուղևորների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:
Տեսանյութը տրամադրել է BBC-ն: