Ֆուտբոլիս Էդգար Մալաքյանը պատրաստվում է տեղափոխվել Ղազախստան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը պատրաստվում է տեղափոխվել Ղազախստան, տեղեկացնում է Vesti.kz-ը:
Ուկրաինական «Ստալ»-ի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրացել է: Ուստի՝ Մալաքյանը բանակցություններ է վարում ղազախական ակումբներից մեկի հետ:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մալաքյանը մասնակցել է 19 հանդիպման, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: