Ջեսիկա Ալբան իր երրորդ երեխային է ունեցել Ամանորի գիշերը
Դերասանուհի Ջեսիկա Ալբան Ամանորի փոքրիկ նվերին է լույս աշխարհ բերել: Դեկտեմբերի 31-ին նա երրորդ անգամ մայրացել է, հայտնում է OK! ամսագիրը:
«Լավագույն նվերը, որի մասին կարելի էր երազել Ամանորին: Քեշն ու ես այնքան երջանիկ ենք: Հևենն ու Օնորն անհամբեր սպասում են այն պահին, թե երբ կկարողանան ծանոթանալ եղբոր հետ», - գրել է Ջեսիկա Ալբան:
Ալբան իր երկրպագուներին Ինստագրամի միջոցով տեղեկացրել է, որ իր երրորդ բալիկին անվանել է Հեյես Ալբա Ուորեն:
Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է Քեշ Ուորենի հետ: Զույգը մինչ նորածնի ծնունդը, ուներ երկու դուստր ̀ 9-ամյա Օնորը և 6-ամյա Հևենը: