Չինաստանում բժշկուհին մահացել է 18-ժամյա աշխատանքային օրից հետո
Չինաստանում 43-ամյա բժշկուհին զոհվել է հենց աշխատանքի ընթացքում:
Դեպքը տեղի է ունեցել Շանսիի շրջաններից մեկի հիվանդանոցում:
Regnum-ի տեղեկացմամբ՝ Չշաո Բյանսյանը ռասպիրատոր հիվանդությունների բաժանմունքի գլխավոր բժշկի տեղակալն էր: Նա աշխատում էր 18 ժամ՝ առանց ընդհատման՝ դեկտեմբերի 28-ի 18:00-ից:
Նա հիվանդանոցով շուրջայց իրականացնելիս, հիվանդներից մեկի հիվանդասենյակում կորցրել է գիտակցությունը:
Գործընկերները նրան վերակենդանացման բաժին են տարել, սակայն չեն կարողացել փրկել:
Մահվան պատճառը սուբարխնոիդալ արնազեղումն է՝ ուղեղի արնաշրջանառության սուր ընդհատման ձևերից մեկը