Կիմ Չեն Ընը համաձայնել է խաղաղ բանակցություններ իրականացնել Հարավային Կորեայի հետ
Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չան Ընը համաձայնել է անցկացնել Հարավային Կորեայի հետ խաղաղ բանակցություններ:
ԿԺԴՀ ղեկավարը հրաման է տվել բացել Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև «թեժ գիծը», հայտնում է Regnum-ը:
Բանակցությունների թեմաները Փհանմունջոմում ապառազմականացման գործընթացի կազմակերպման մասին կլինեն:
Հարավային Կորեան ողջունում է և մեծ հաջողություն է համարում ԿԺԴՀ-ի հետ հատուկ կապի վերականգնումը և միջկորեական դիալոգի նորացումը:
ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ միջկորեական խաղաղ բանակցությունների համար Կիմ Չեն Ընը հատկապես հետաքրքրված է Օլիմպիական խաղերու ԿԺԴՀ-ի սպրոտսմենների մասնակցության հնարավորությամբ: