Ինքնասպանության փորձ կատարած 62 ամյա անձը մահացել է հիվանդանոցում
Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած 62-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ դեպքեը տեղի էր ունեցել երեկ՝ հունվարի 2-ին, ժամը 19:30-ի սահմաններում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով, Կիևյան կամրջից ցած է նետվել:
Փրկարարները, ոստիկաններն ու բժշիկները վիրավորին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն ժամեր անց տղամարդը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Հայկ Թոփչյանն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: