Պատմության մեջ այս օրը. Իրկուտսկից Մոսկվա թռրող ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է 126 մարդ
1851 թ. – ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը։
1901 թ. – մահացել է Սրբուհի Տյուսաբը, արևմտահայ կին գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ, առաջին հայ վիպասանուհի (ծն. 1841 թ.)։
1923 թ. – մահացել է Յարոսլավ Հաշեկը, չեխ նշանավոր գրող-երգիծաբան, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրվածքի հեղինակը (ծն. 1883 թ.)։
1956 թ. – ծնվել է Մել Գիբսոնը, ավստրալա-ամերիկյան հանրահայտ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
1959 թ. – Ալյասկան դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։
1969 թ. – ծնվել է Միխայել Շումախերը, գերմանացի «Ֆորմուլա 1» սպորտաձևի աշխարհահռչակ վարորդ, աշխարհի յոթակի չեմպիոն։
1973 թ. – մահացել է Գրիգոր Արեյանը, հայ արձակագիր, թարգմանիչ (ծն. 1899 թ.)։
1991 թ. – արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»։
1993 թ. – Ջորջ Հ. Ու. Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին։
1994 թ. – Իրկուտսկից Մոսկվա թռչող Տու-154 մակնիշի ինքնաթիռը անսարքության պատճառով վթարի ենթարկվեց. մահացավ 126 մարդ։