Netflix հեռուստաալիքի եթերում հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրվի (լուսանկարներ, տեսանյութ)
Netflix ալիքը հինգշաբթի օրը՝ ամսի 4-ին եթեր կհեռարձակի «They Shall Not Perish» (Նրանք չպիտի զոհվեն) փաստավավերագրական ֆիլմաշարի «The Story of Near East Relief» ֆիլմը (Մերձավոր Արևելքի օգնություն), հայտնում է The New York Times-ը:
Մերձավոր Արևելքի բարեգործական օգնության կոմիտեի առաջինանդամները
Ֆիլմը պատմում է 20-րդ դարի Հայոց Ցեղասպանության զոհերին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով ԱՄՆ-ում կազմակերպված «Մերձավոր Արևելքի բարեոգրծական օգնություն կոմիտե» խմբի գործունեության մասին:
Այս խմբի գործառույթներից մեկն էր փրկել որբերի սերունդը, ում ընտանիքները սպանված են եղել:
Բոստոնցի Ջեյմս Էլ. Բարթոն (James L. Barton) բարեգործի կողմից ղեկավարվող կոմիտեն մոտ 116 մլն. դոլլարի (ներկայիս գնահատմամբ՝ շուրջ 2 միլիարդ) օգնություն է ցուցաբերել Ցեղասպանության զոհերին և որբ երեխաների օգնության նպատակով:
Ջեյմս Էլ. Բարթոն
Փաստավավերագրական ֆիլմում դերասան Վիքթոր Գարբերն է ներկայացնում ողջ պատմությունը:
Կոմիտեի կողմից փրկված 2,500 որբ երեխաները իրենց շնորհակալությունն են հայտնել «Ամերիկա, մենք շնորհակալ ենք» (AMERICA WE THANK YOU) պատկեր ստանալու համար կանգնելով հրապարակում:
They Shall Not Perish: The Story of Near East Relief - Preview from George Billard on Vimeo.